100 FPV աթս-ներ մարզերի եվ VOMA-ի մասնաճյուղերի համար
նպատակ: 19,500,000 ֏
աջակիցներ: 47
Աջակցել հիմակարևոր
anonymous
10,000 ֏ · վերջինը
anonymous
200,000 ֏ · Թոփ
anonymous
10,000 ֏ · առաջինը

Հակառակորդի տեխնիկական առավելությունը հնարավոր է չեզոքացնել FPV ԱԹՍ-ների միջոցով, որոնք թույլ են տալիս հարվածել ցանկացած կետից և նվազեցնել կորուստները։
Սպասվող ծախսեր:
100 FPV ԱԹՍ – 500 դոլար մեկ հատի համար
Նախագծի ընդհանուր արժեքը – 50 000 դոլար
Խնդիրը:
Հակառակորդը գերազանցում է թե՛ քանակով, թե՛ տեխնիկայի որակով, ինչը բարդացնում է պաշտպանությունը և մեծացնում կորուստները։ Ժամանակակից ճշգրիտ հարվածների բացակայությունը նվազեցնում է մարտական գործողությունների և հետախուզության արդյունավետությունը։
Լուծումը:
FPV ԱԹՍ-ները թույլ են տալիս հարվածել ցանկացած կետից՝ խոցելով հակառակորդի տեխնիկան և դիրքերը։ Սա նվազեցնում է անձնակազմի կորուստների ռիսկը և բարձրացնում մեր ստորաբաժանումների շարժունակությունն ու մանևրելու կարողությունը։ Դրոնները նաև կարևոր դեր են խաղում հետախուզության և կրակի ճշգրտման գործում՝ դառնալով մարտադաշտի անփոխարինելի գործիք։
Նախագծի նպատակը:
Տրամադրել VOMA-ի մարզային մասնաճյուղերին և կամավորական ջոկատներին 100 FPV ԱԹՍ՝ երկրի պաշտպանության և մարտունակության բարձրացման համար։