
Մեր Մասին
Բարի գալուստ VOMA՝ հասարակության փոխակերպման կենտրոն՝ ապագան պաշտպանելու պատրաստության միջոցով։ Մենք պետության և հասարակության միջև կամուրջ ենք՝ փոփոխությունների խթան, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը առաջիկա տասնամյակների համար։
Մենք չենք ստեղծում զինվորական կառույցներ՝ մենք ստեղծում ենք հնարավորություններ։ Մեր հիմնական ակտիվը՝ մարդիկ են։ Մենք զարգացնում ենք նրանց հմտությունները տակտիկայում, հրաձգությունում, առաջին օգնության, ալպինիզմի և այլ կարևոր ոլորտներում՝ քաղաքացիներին վերածելով իրենց հայրենիքը պաշտպանելու պատրաստ մարդկանց։
Մեր նպատակը՝ իրականացնել «ազգ-բանակ» և «բերդ-երկիր» հայեցակարգերը՝ ստեղծելով անվտանգության համակարգ, որը հիմնված է հասարակության մասնակցության վրա։ Ամեն ներդրում՝ իրական ապագայի ներդրում է։ Մենք միջոցներ ենք ուղղում այն նախագծերին, որոնք ստեղծում են ամուր նյութատեխնիկական բազա՝ մեր երկրի պաշտպանությունն ապահովելու համար։
VOMA-ում մենք անվտանգության մասին մտածում ենք որպես ստարտափի, որը մշտապես զարգանում է։ Ձեր աջակցությամբ մենք կընդլայնենք մեր հորիզոնները, կներդնենք առաջատար տեխնոլոգիաներ և կուժեղացնենք մեր ներկայությունը ողջ Հայաստանում։
Միացեք VOMA-ին՝ եկեք կառուցենք ապագան, որը արժանի է մեծ նվաճումների։